Ջեյդոն Սանչոն մոտ է նոր թիմ տեղափոխվելուն

Ինչպես հայտնում է CalcioMercato-ը՝ «Յուվենտուսը» պաշտոնապես դիմել է «Մանչեսթեր Յունայթեդին» անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի տրանսֆերի առաջարկով։

Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Նապոլին», որտեղ Անտոնիո Կոնտեն արդեն հասցրել է անձամբ խոսել անգլիացու հետ՝ քննարկելով հնարավոր տրանսֆերը։

Ջեյդոն Սանչոն 2024/25 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Չելսիում», մասնակցելով 42 հանդիպման, դառնալով՝ հինգ գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։