Ջոն վան՛տ Սխիպն ամփոփել է Կոսովոյի դեմ հանդիպումը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան՛տ Սխիպը Կոսովոյից կրած 2։5 հաշվով պարտությունից հետո պատասխանել է լրագրողների հարցերին և նշել, թե որն էր պարտության պատճառը, և որ դեպքում մեր ընտրանին կայուն խաղ կցուցադրի։

«Նման իրավիճակում լուծումներից մեկն այն է, որ ֆուտբոլիստները պետք է բավարար խաղաժամանակ ստանան ակումբներում, որոնցում հադնես են գալիս։ Սևիկյանը, Տիկնիզյանը քիչ խաղաժամանակ են ստանում իրենց ակումբներում, և դա իր ազդեցությունն ունենում է այս մակարդակում խաղալու տեսանկյունից։ Նույնը վերաբերում է նաև Միրանյանին, Համբարձումյանին»,- ասել է մարզիչը։

Մասնագետը նաև մասնավորապես ընդգծել է Արթուր Միրանյանի որակները՝ շեշտելով, որ նա հանդես է գալիս մրցունակ առաջնությունում և մարզվում է բարձր մակարդակի պայմաններում, ինչը որոշակի առավելություն է՝ նույնիսկ սահմանափակ խաղաժամանակի պարագայում։

Սխիպը նաև ընդգծել է, որ Հենրի Ավագյանի խաղը՝ չնայած թիմի պարտությանը, եղել է հուսալի, և նա աչքի է ընկել մի քանի կարևոր սեյվերով։

Նշենք, որ Հայաստանի հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի Մոնտենեգրոյի դեմ, հունիսի 9-ին։