Հայտնի է Լա Լիգայի 2024/2025 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը

Իսպանիայի Լա Լիգայի 2024/2025 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ընտրվել «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան։ Իր գործողություններով 28-ամյա բրազիլացին օգնել է «կապտանռնագույններին» նվաճել չեմպիոնական տիտղոսը։

Վերջերս ավարտված Իսպանիայի առաջնությունում Ռաֆինյան խաղացել է 36 խաղ, որոնցում խփել է 18 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում թիմակիցներին։

«Բարսելոնան» Լա Լիգայում զբաղեցրել է առաջին տեղը՝ չորս միավորով առաջ անցնելով «Ռեալ Մադրիդից»։ Նշենք, որ Ռաֆինյան 2025 թվականի «Ոսկե գնդակը» ստանալու ֆավորիտների շարքում է։ Մրցանակը կհանձնվի Փարիզում, սեպտեմբերին։