Կնմանվի՞ Լամին Յամալը Լիոնել Մեսսիին․ Պեպ Գվարդիոլան պատասխանել է

Իսպանացի մասանգետ Պեպ Գվարդիոլան խոսել է «Բարսելոնայի» տաղանդավոր հարձակվող Լամին Յամալի մասին:

«Մանչեսթեր Սիթիի» մարզիչը չի ասել, որ Յամալը նման է Լիոնել Մեսսիին: «Բարսելոնան» շատ բախտավոր է, որ կրկին գտել է նման տեսլական ունեցող տղայի: Ես չեմ ասի, որ նա նման է Մեսսիին, շատ եմ ցավում: Ինձ համար նրա նման ոչ ոք չկա, աշխարհում Մեսսիի նման ոչ ոք չկա: Դա անհնար է», – ասել է Գվարդիոլան DAZN-ին:

Հինգշաբթի երեկոյան Իսպանիայի հավաքականը Ազգերի լիգայի կիսաեզրափակչում 5-4 հաշվով հաղթեց Ֆրանսիային: Լամին Յամալը դուբլ ձևակերպեց: Հուլիսին «Բարսելոնայի» խաղացողը կնշի իր 18-ամյակը: