Իսպանական Լա Լիգայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Խավիեր Տեբասը խոսել է 2025 թվականի «Ոսկե գնդակի» համար մրցակցության մասին:
Տեբասի խոսքով՝ մրցանակը պետք է նվաճի կամ «Բարսելոնայի» Լամին Յամալը, կամ «Ռեալ Մադրիդի» Վինիսիուս Ժունիորը:
«Մրցանակը պետք է նվաճի կամ Լամին Յամալը, կամ Վինիսիուսը: Ինչո՞ւ Վինիսիուսը: Նա հիանալի մրցաշրջան չունեցավ, սկզբում նա շատ լավն էր: «Ոսկե գնդակը» ամբողջ մրցաշրջանի մրցանակ է:
Եվ Վինիսիուսն ունի նաև Ակումբային աշխարհի գավաթը», – Տեբասի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Հիշեցնենք, որ անցյալ տարի «Ոսկե գնդակը» նվաճել է «Ռեալ Մադրիդի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին: