Ջան Պիերո Գասպերինին՝ «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին

Ջան Պիերո Գասպերինին մեկնաբանել է իր նշանակումը «Ռոմայում»։

«Առաջին տպավորությունները շատ լավն են։ Սա մեծ մարտահրավեր է, և ես մեծ մարտահրավերների կարիք ունեմ։ Ես այստեղ եմ գալիս մեծ կրքով։ Սա նաև այն ադրենալինն է, որն ինձ անհրաժեշտ էր։

Խնդիրն այն է, որ երկրպագուներին գրավենք մեր կողմը։ Իմ թիմերը միշտ խաղացել են որոշակի ձևով՝ ինտենսիվ և որակյալ, խփելով շատ գոլեր։

Բնութագրերը հայտնի են։ Ես կցանկանայի դրանք կիրառել «Ռոմայում»», – ասել է հռոմեացիների նոր գլխավոր մարզիչը։