Հայտնի է, թե որքան կստանա Անգե Պոստեկօղլուն, եթե հեռացվի գլխավոր մարզչի պաշտոնից

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգե Պոստեկօղլուի ապագան շարունակում է մնալ անորոշ՝ չնայած թիմի հաղթանակին Եվրոպա Լիգայում:

Ինչպես հայտնի է դարձել Telegraph Football-ին, 59-ամյա ավստրալացի մասնագետը «Թոթենհեմի» ղեկավարությունից կստանա 4.7 միլիոն եվրո, եթե նրան ազատեն աշխատանքից: Մարզչի ապագան ներկայումս անհայտ է, բայց հնարավոր է, որ նա շարունակի աշխատել ակումբում:

Անգլիայի վերջին Պրեմիեր լիգայում «Թոթենհեմը» զբաղեցրեց 17-րդ տեղը: Խաղացված 38 տուրում «Թոթենհեմը» կարողացավ վաստակել ընդամենը 38 միավոր և մեկ քայլ հեռու էր դուրս մնալու գոտուց՝ 18-20 տեղերից: