Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացող Դավիդ Տրեզեգեն անդրադարձել է Կիլիան Մբապպեի անցկացրած մրցաշրջանին։
«Նա չի հաղթել Լա Լիգայում, գավաթի եզրափակչում կամ Չեմպիոնների լիգայում։ Չնայած դրան, Մբապպեն բացառիկ էր անհատական մակարդակում։ Նա կփորձի վրեժ լուծել բոլորից ակումբային աշխարհի առաջնությունում։
Հատկապես, որ նա այնտեղ կլինի Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ», – Տրեզեգեի խոսքերն է փոխանցում Championat-ը։