Fastex Պրեմիեր Լիգա․ Հայտնի է 2024/25 մրցաշրջանի լավագույն ասիստենտը

«Ուրարտուի» կիսապաշտպան Արտյոմ Պոլյարուսը ճանաչվել է Fastex Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ասիստենտ: Նա մրցաշրջանն ավարտել է 18 գոլային փոխանցումով՝ զգալիորեն գերազանցելով իր մրցակիցներին:

Հաշվարկում երկրորդ տեղում է «Վանի» Օյավալե Ֆարայոլան՝ 11 գոլային փոխանցումով, իսկ երրորդ տեղում՝ «Նոայի» Էրալդո Չինարին՝ 9 գոլային փոխանցումով:

Այս արդյունքը Պոլյարուսին արժանացրել է մրցաշրջանի խորհրդանշական հավաքականի տեղ և հաստատել նրա կարգավիճակը՝ որպես լիգայի առաջատար կիսապաշտպաններից մեկը: