«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է պայմանագիր կնքել «Բրենտֆորդի» ֆուտբոլիստի հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» դեռևս ցանկանում է պայմանագիր կնքել Բրայան Մբեմոյի հետ։
«Բրենտֆորդը» նախկինում մերժել էր «Յունայթեդ» ակումբի առաջին առաջարկը՝ 45 միլիոն ֆունտ ստեռլինգ գումարած 10 միլիոն ֆունտ ստեռլինգ բոնուսների տեսքով։

Այդ ժամանակվանից ի վեր կողմերը շարունակել են բանակցությունները։

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է երկրորդ բարելավված առաջարկը ներկայացնել 25-ամյա աջ թևի համար։

Բրայան Մբեմոն անցյալ մրցաշրջանում Պրեմիեր լիգայի 38 խաղերում խփել է 20 գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։