«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է Մարիուս Նուբիսիի, Էրիկ Օկանսիի և Ալեքսանդր Պավլովեցի հետ պայմանագրերի ավարտի մասին։ Կողմերը որոշել են չերկարաձգել համագործակցությունը՝ փոխադարձ համաձայնությամբ։
Երեք խաղացողներն էլ միացել էին թիմին 2024 թվականի ամռանը և իրենց մասնակցությամբ զգալի ներդրում են ունեցել թիմի անցած մրցաշրջանի արդյունքներում։
Ակումբը շնորհակալություն է հայտնել նրանց՝ ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի և նվիրվածության համար, ինչպես նաև մաղթել հաջողություն հետագա կարիերայում։