Պեպ Գվարդիոլա. «Ես կցանկանայի մարզել նրան»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է, որ մեծ հաճույքով կաշխատեր «Բարսելոնայի» տաղանդավոր հարձակվող Լամին Յամալի հետ, սակայն ընդգծել է, որ դա չի լինելու։

«Ես կցանկանայի մարզել Յամալին, բայց դա տեղի չի ունենա»։

Յամալը վերջերս նոր պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ, որն ուժի մեջ կլինի մինչև 2031 թվականի կեսը։ 17-ամյա ֆուտբոլիստն արդեն հասցրել է տպավորիչ մրցաշրջան անցկացնել՝ 55 խաղում դառնալով 18 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ Պեպ Գվարդիոլան «Բարսելոնայի» գլխավոր մարզիչն էր 2008-ից 2012 թվականներին, երբ ակումբը հասավ իր պատմության ամենահաջող շրջանին։