«Ինտերը» պլանավորում է ուժեղացնել իր հարձակումը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: «Ներաձուրիի» տեսադաշտում է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հյոլունդը:
Ըստ Ջանլուկա դի Մարցիոյի՝ «Ինտերը» կսպասի Քրիստիան Կիվուի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուն, նախքան դանիացու վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը: Մեկ այլ թեկնածու է «Պարմայից» Անժե-Յոան Բոննին, ում Կիվուն շատ լավ գիտի անձամբ:
Transfermarkt պորտալը 22-ամյա Հյոլունդի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո, մինչդեռ 21-ամյա Բոնիի գինը՝ 20 միլիոն եվրո: Եթե անսպասելի զարգացումներ չլինեն, «Ինտերը» շուտով պաշտոնապես կհաստատի Քրիստիան Կիվուի ժամանումը: Ռումինացին կդառնա Սիմոնե Ինձագիի հաջորդը, ով ստանձնել է «Ալ-Հիլալը»: