Նոր տեղեկություն Մայք Մենյանի ապագայի վերաբերյալ

«Միլանի» դարպասապահ Մայք Մենյան պատրաստ է տեղափոխվել «Չելսի»։ Լոնդոնյան ակումբն արդեն սկզբունքային համաձայնության է եկել ֆրանսիացու հետ, սակայն «ռոսոներիները» չեն ցանկանում բաց թողնել իրենց աստղին, չնայած նրա պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ տարի։

Լրագրող Ռուդի Գալետիի խոսքով՝ եթե «Միլանը» Մենյանին չի վաճառի այս ամռանը, «Չելսին» կսպասի մինչև հունվար. նոր տարվա սկզբին «Ազնվականները» նախնական պայմանագիր կկնքեն խաղացողի հետ, իսկ հաջորդ ամռանը նա կտեղափոխվի որպես ազատ գործակալ։

Transfermarkt պորտալում Մայք Մենյանների գնահատված արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։ Ըստ լուրերի՝ Ա Սերիայի հսկաները 29-ամյա դարպասապահի համար պահանջում են մոտ 30 միլիոն եվրո։