«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հայտնել է, որ դարպասապահ Նիկիտա Ալեքսեևը, պաշտպան Անտոն Բրատկովը, ինչպես նաև հարձակվողներ Սերժ Դեբլեն, Ագդոն Մենեզեսը և Թեմուր Ջիկիան լքել են թիմը։
Ռուս դարպասապահ Ալեքսեևը միացել էր «Փյունիկին» այս տարվա հունվարին՝ «Ուրալից» վարձակալությամբ և անցկացրել է մեկ հանդիպում։ Պաշտպան Անտոն Բրատկովը ակումբում անցկացրել է երեք տարի՝ մասնակցելով 139 խաղի և խփելով երկու գոլ։ Նա երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն։
Սերժ Դեբլեն, ով 2024-ի սկզբին էր վերադարձել թիմ, նախորդ մրցաշրջանում խփել է 10 գոլ 28 խաղում։ Նա ևս «Փյունիկի» հետ դարձել է կրկնակի չեմպիոն։ Ագդոն Մենեզեսը միացել էր թիմին անցած ամռանը՝ «Արարատ-Արմենիայից» և խփել է վեց գոլ 31 խաղում։ Թեմուր Ջիկիան մեկուկես տրանսֆերային պատուհանի ընթացքում գրանցել է յոթ գոլ 12 խաղում։
Ակումբը շնորհակալություն է հայտնել բոլոր խաղացողներին պրոֆեսիոնալիզմի և նվիրվածության համար՝ մաղթելով հաջողություն ապագա կարիերայում։