«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է ֆրանսիացի հարձակվողի ծառայություններով

«Մանչեսթեր Սիթին» մոտ է ևս մեկ աղմկահարույց տրանսֆերի. 21-ամյա ֆրանսիացի աջ հարձակվող Ռայան Չերկին համաձայնել է անգլիական գրանդի հետ անձնական պայմանագրի պայմաններին:

Գործարքը կարող է ավարտվել առաջիկա օրերին: Այս մասին հայտնել է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հավելելով, որ մոտ ապագայում «Լիոնին» պաշտոնական հարցում կուղարկվի:

Լիգա 1-ում անցած մրցաշրջանը Չերկիի համար առաջընթաց էր. 30 խաղ, 8 գոլ և 11 գոլային փոխանցում: Նրա տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի փորձագետների, կազմում է 45 միլիոն եվրո։