Ալեքս Մերետը կարող է երկարաձգել պայմանագիրը «Նապոլիի» հետ

«Նապոլիի» դարպասապահ Ալեքս Մերետը նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ, հաղորդում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 28-ամյա իտալացու հետ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականի ամառը, իսկ ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 2.5 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Մերետը Ա Սերիայում անցկացրել է 34 հանդիպում, բաց է թողել 25 գոլ և 18 անգամ անառիկ պահել դարպասը։