«Վեսթ Հեմը» հինգ տարվա պայմանագիր կկնքի «Նիսի» պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոյի հետ։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։ Ֆուտբոլիստը «Մուրճերի» կազմում վարձավճարով խաղում է անցյալ տարվանից։
Աղբյուրի տվյալներով՝ լոնդոնյան ակումբը 25-ամյա ֆրանսիացու համար կվճարի մոտ 40 միլիոն եվրո։
2024/25 մրցաշրջանում պաշտպանը «Վեստ Հեմի» կազմում մասնակցել է 29 հանդիպման և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։