Ամեն ինչ համաձայնեցված է․ Լուկա Մոդրիչը տեղափոխվում է Ա Սերիա

«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը համաձայնության է եկել «Միլանի» հետ պայմանագրի շուրջ, X սոցիալական ցանցում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 39-ամյա խորվաթը ստացել է մեկ տարվա պայմանագիր կնքելու առաջարկ՝ այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 3.5 միլիոն եվրո։

Մայիսի 22-ին «Ռեալ Մադրիդը» հայտարարեց, որ Մոդրիչը կհեռանա թիմից հունիսի 15-ից հուլիսի 13-ը ԱՄՆ-ում կայանալիք ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնությունից հետո։

Խորվաթը «Ռեալ Մադրիդում» հանդես է գալիս 2012 թվականից։ Նա մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 590 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով 43 գոլ և կատարելով 95 գոլային փոխանցում։