Հանս-Դիտեր Ֆլիկ․ «Շատ հաճելի է տեսնել, որ մեզ համար ամեն ինչ լավ է ընթանում»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը գնահատել է անցած մրցաշրջանի արդյունքները։

«Մենք կարող ենք ուրախ լինել։ Շատ հաճելի է տեսնել, որ մեզ համար ամեն ինչ լավ է ընթանում։ Այս խաղացողների հետ և այս ակումբում աշխատելը ֆանտաստիկ է։ «Բարսելոնան» միշտ այնպիսին է, որ պետք է գավաթներ նվաճել, և իմ առաջին մրցաշրջանում մենք երեքը նվաճեցինք։ Սա լավ վերջնական արդյունք է», – Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Գերմանացի մասնագետը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ է նշանակվել 2024 թվականի ամռանը։ Այս ընթացքում նրա գլխավորությամբ կատալոնացիները հաղթել են Լա Լիգան, ինչպես նաև Իսպանիայի գավաթը և Սուպերգավաթը։ Բացի այդ, կատալոնական ակումբը հասել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ։