«Լիոնի» կիսապաշտպան Ռայան Չերկին համաձայնվել է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։ Ֆրանսիացի ֆուտբոլիստն արդեն զրույց է ունեցել «Քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Սանտի Աունան։
Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթին» 21-ամյա կիսապաշտպանի գնման հիմնական հավակնորդն է։ Ընդգծվում է, որ անգլիական ակումբը կարող է Չերկիին ձեռք բերել 40 միլիոն եվրոյով։ «Քաղաքայինները» ցանկանում են գործարքն ավարտել մինչև հունիսի 15-ին մեկնարկող ակումբային աշխարհի առաջնության մեկնարկը։
Անցյալ մրցաշրջանում Չերկին մասնակցել է բոլոր մրցաշարերում 44 հանդիպման, որոնցում խփել է 12 գոլ և կատարել 20 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։