«Լիվերպուլի» հարձակվող Կոդի Գակպոն կարող է լքել թիմը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 26-ամյա հոլանդացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում ոչ միայն «Բավարիան», այլև երկու այլ անանուն ակումբներ։
Նշվում է, որ մերսիսայդցիները պատրաստ են վաճառել Գակպոյին, եթե ստանան համապատասխան առաջարկ։
Այս մրցաշրջանում Գակպոն մասնակցել է 49 խաղի բոլոր մրցաշարերում, խփել է 18 գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։ Transfermarkt-ի տվյալներով՝ հարձակվողի արժեքը կազմում է 70 միլիոն եվրո։