Անսու Ֆատին մոտ է ակումբային գրանցումը փոխելուն

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին շուտով վարձավճարով կտեղափոխվի «Մոնակո»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիական թիմը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը Ֆատիի հետ, և ակումբների միջև երկխոսությունը ներկայումս շարունակվում է։

Նշվում է, որ կողմերը ներկայումս պարզաբանում են վարձակալության ժամկետի ավարտից հետո հնարավոր լիարժեք տեղափոխության կետի վերաբերյալ վերջնական մանրամասները։

Այս մրցաշրջանում 22-ամյա Ֆատին մասնակցել է բոլոր մրցաշարերի 11 խաղի և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։