Հայտնի է, թե ով կարող է գլխավորել «Այաքսը»

«Այաքսի» ղեկավարությունը բանակցություններ է վարում Ջոն Հեյթինգայի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման շուրջ:

Այս մասին X սոցիալական ցանցում հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

41-ամյա Հեյթինգան «Լիվերպուլում» Առնե Սլոտի օգնականն է։ Անգլիական ակումբը թույլ է տվել մասնագետին բանակցություններ վարել Ամստերդամի ակումբի հետ։ Հոլանդացին արդեն մարզել է «Այաքսը» 2023 թվականին։

2024/25 մրցաշրջանում «Այաքսը» զբաղեցրեց 2-րդ տեղը Հոլանդիայի առաջնության մրցաշարային աղյուսակում և ստացավ 2025/26 Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի ուղեգիր։