«Բարսելոնան» նոր տրանսֆերային նպատակ ունի

«Բարսելոնայի» ղեկավարությունը «Լիլի» դարպասապահ Լյուկ Շևալյեին ներառել է հավանական տրանսֆերների ցուցակում: Այս մասին հայտնում է Fichajes-ը:

Ըստ աղբյուրի՝ «Լիլը» ցանկանում է դարպասապահի համար ստանալ 35-ից 40 միլիոն եվրո, ինչը գերազանցում է «Բարսելոնայի» բյուջեն:

Հնարավոր է, որ իսպանական ակումբը խզի պայմանագրերը մեկ կամ երկու ֆուտբոլիստների հետ՝ Շևալյեին ձեռք բերելու միջոցներ գտնելու համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՊՍԺ-ն հետաքրքրված է Շևալյեով, որը փնտրում է Ջանլուիջի Դոննարումայի փոխարինող։

2024/25 մրցաշրջանում 23-ամյա Շևալյեն «Լիլի» կազմում անցկացրել է 48 հանդիպում բոլոր մրցաշարերում և բաց է թողել 53 գոլ։ 13 խաղում նա անառիկ է պահել դարպասը։

Ֆրանսիացու ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։

Transfermarkt պորտալը դարպասապահի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։