«Բետիսի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին խոսել է «Չելսիի» դեմ Կոնֆերենցիայի Լիգայի եզրափակիչ խաղի մասին։
«Մենք հավատում ենք, որ ունենք հաղթելու նույն հնարավորությունները, և առաջին րոպեներից կփորձենք հասնել մեր նպատակին։ Թիմերի բյուջեները այստեղ նշանակություն չունեն։ Մենք ունենք մեծ փորձ ունեցող ֆուտբոլիստներ, մենք լիովին վստահ կլինենք մեզ վրա և կփորձենք հաղթել։
Հաղթելու համար մենք պետք է մնանք նույն թիմը, ինչ եղել ենք ամբողջ մրցաշրջանում։ Պետք է հաղթահարենք մեր հույզերը, քանի որ մեկ սխալը կարող է փոխել ամբողջ խաղի ընթացքը։
«Բետիսի» և «Չելսիի» միջև Կոնֆերենցիայի Լիգայի եզրափակիչը կկայանա այսօր՝ հունիսի 28-ին (Երևանի ժամանակով 23։00-ին)։