«Լիվերպուլը» նախնական առաջարկ է ուղարկել «Բայեր Լևերկուզենին» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի համար։ Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մերսիսայդցիները առաջարկել են ավելի քան 100 միլիոն եվրո գումարած բոնուսներ։ Ակումբների միջև բանակցությունները շարունակվում են։ Ֆուտբոլիստն գերմանական ակումբին ասել է, որ ցանկանում է տեղափոխվել միայն «Լիվերպուլ»։
Վիրցի գործող պայմանագիրը «Բայերի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 140 միլիոն եվրո։
2024/25 մրցաշրջանում Վիրցը «Բայերի» կազմում անցկացրած 45 խաղում խփել է 16 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։