Իտալական ակումբը Ջոնաթան Դևիդին պայմանագիր է առաջարկել

«Նապոլիի» ղեկավարությունը «Լիլի» նախկին հարձակվող Ջոնաթան Դևիդին, ով ազատ գործակալի կարգավիճակում է, առաջարկել է մինչև 2029 թվականը պայմանագիր՝ այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։

Նեապոլիտանցիները պատրաստ են ֆուտբոլիստին տարեկան վճարել 6 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Դևիդի գործակալը ցանկանում է պայմանագրում ներառել հրաժարագնի կետ։ Բանակցությունները շարունակվում են։ Հարձակվողը դեռևս հետաքրքրություն է առաջացնում «Ինտերի» և «Յուվենտուսի» համար։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է բոլոր մրցաշարերի 49 հանդիպման, որոնցում խփել է 25 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։