«Թոթենհեմի» հարձակվող Հյոն Մին Սոնը ամենայն հավանականությամբ մոտ ապագայում չի լքի ակումբը։
Football Insider-ի տվյալներով՝ «Թոթենհեմն» արդեն որոշել է, որ չի դիտարկի հարավկորեացի հարձակվողի տրանսֆերի առաջարկները հաջորդ ամռանը։
Ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբում հանդես է գալիս 2015 թվականից։ Ավարտված մրցաշրջանում 32-ամյա խաղացողը բոլոր մրցաշարերում անցկացրած 46 խաղում խփել է 11 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։ «Թոթենհեմը» Պրեմիեր Լիգայում զբաղեցրեց 17-րդ տեղը, բայց Եվրոպա Լիգան հաղթելու շնորհիվ ապահովեց Չեմպիոնների Լիգայի ուղեգիր։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը լրանում է հաջորդ ամռանը։