Հանս-Դիտեր Ֆլիկ․ «Սա մրցաշրջանն ավարտելու կատարյալ միջոց էր»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի առաջնության 38-րդ տուրի՝ «Ատլետիկի» դեմ հանդիպումը (3-0)։

«Սա մրցաշրջանն ավարտելու կատարյալ միջոց էր։ Մենք խոսեցինք հաղթելու և լավ խաղալու ցանկության մասին։ Ես գոհ եմ տեսածից։ Ինյակի Պենյան վրդովված էր դարպասապահի դիրքի վերաբերյալ մեր կայացրած որոշումից։ Նա մարզումներին իրեն ամբողջությամբ նվիրում է, և մենք որոշեցինք, որ նա արժանի է խաղալուն։ Չգիտեմ՝ սա նրա վերջին խաղն էր, թե ոչ։ Բայց ես կցանկանայի շնորհակալություն հայտնել նրան», – Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն։

«Բարսելոնան» մրցաշրջանի ավարտին դարձավ Իսպանիայի չեմպիոն՝ պատմության մեջ 28-րդ անգամ հաղթելով մրցաշարը։ 38 խաղափուլի ընթացքում կատալոնացիները վաստակեցին 88 միավոր։