«Արսենալի» կիսապաշտպան Թոմաս Պարտիի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն, «Բարսելոնան» և «Յուվենտուսը»։ Այս մասին հայտնում է լրագրող Չարլզ Ուոթսը։
Հնարավոր է, որ գանացի ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբը լքի հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Սակայն «Արսենալը» դեռ չի սկսել բանակցություններ կիսապաշտպանի պայմանագիրը երկարաձգելու համար։ Գործող համաձայնագիրը լրանում է 2025 թվականի հունիսի 30-ին։
Միաժամանակ, անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետան կցանկանար ֆուտբոլիստին տեսնել թիմում 2025/26 մրցաշրջանում։
31-ամյա պաշտպանական կիսապաշտպանը 2024/25 մրցաշրջանում «Արսենալի» կազմում անցկացրել է 52 խաղ, խփել 4 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։