«Ատլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն առաջին անգամ խոսել է Նիկո Ուիլյամսի՝ «Բարսելոնա» տեղափոխվելու հետ կապված լուրերի մասին։
«Մենք ենթադրում ենք, որ նա կշարունակի խաղալ մեզ համար, և մենք հույս ունենք, որ այդպես կլինի։ Մենք հասկանում ենք, որ մրցաշրջանի վերջում միշտ շատ խոսակցություններ են լինում, բայց այսօր նա մեր ֆուտբոլիստն է, և մենք գոհ ենք նրա աշխատանքից։
Վստահ եմ, որ Նիկոն նույնպես իրեն հարմարավետ է զգում թիմում։ Հուսով եմ՝ հաջորդ մրցաշրջանը նրա համար բացառիկ կլինի»,- Վալվերդեի խոսքերն է մեջբերել Sport.es-ը։
Նիկո Ուիլյամսը 2024/25 մրցաշրջանում անցկացրել է 44 հանդիպում, խփել 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ատլետիկի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։