«Պարի Սեն Ժերմենը» տրանսֆեր է համաձայնեցրել

«Պարի Սեն Ժերմենը» պայմանագիր է կնքել «Ռոմայի» և Իտալիայի երիտասարդական հավաքականի 18-ամյա դարպասապահ Ռենատո Մարինի հետ։

Այս մասին հայտնում է L’Équipe-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալացի դարպասապահը հինգ տարվա պայմանագիր է կնքել փարիզցիների հետ։ Նա թիմին կմիանա հուլիսի 1-ից, քանի որ հռոմեական ակումբը հրաժարվել է նրան բաց թողնել մինչև գործող պայմանագրի ժամկետի ավարտը։

Դարպասապահը այս մրցաշրջանում «Ռոմայի» կազմում ոչ մի հանդիպման չի մասնակցել։