«Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։
«Լիվերպուլը» դիտարկում է 22-ամյա ֆուտբոլիստին հաջորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերելու հնարավորությունը, հայտնում է Transfer News Live-ը՝ հղում անելով Fichajes-ին։
Նախկինում իսպանացու նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերում Լոնդոնի «Արսենալը» և «Չելսին», ինչպես նաև «Ռեալ Մադրիդը»։
Ֆուտբոլիստի և «Ատլետիկի» միջև կնքված պայմանագրում ներառված է մոտ 60 միլիոն եվրոյի հրաժարագնի կետ։
Անցյալ ամառ իսպանացին մոտ էր «Բարսելոնա» տեղափոխվելուն։