«Թոթենհեմի» հարձակվող Հյուն Մին Սոնը կիսվել է իր հույզերով Եվրոպա Լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (1-0)։
«Ես զգացի այդ ճնշման ծանրությունը։ Ես այնքան էի ուզում հաղթել։ Վերջին շաբաթվա ընթացքում ամեն օր երազում էի այս հաղթանակի մասին։ Վերջապես դա տեղի ունեցավ, և հիմա կարող եմ խաղաղ քնել», – Սոնի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Նշենք, որ հարավկորեացի ֆուտբոլիստը «Թոթենհեմի» կազմում հանդես է գալիս 2015 թվականից։