«Թոթենհեմը»՝ Եվրոպա Լիգայի 2024/25 մրցաշրջանի հաղթող 🎥

Եվրոպա Լիգայի 2024/25 մրցաշրջանի եզրափակիչում մրցեցին անգլիական «Թոթենհեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։

Խաղը կայացավ Բիլբաոյի «Սան Մամես» մարզադաշտում և ավարտվեց լոնդոնյան թիմի հաղթանակով՝ 1-0 հաշվով։

Հանդիպման 42-րդ րոպեին «Թոթենհեմի» վինգեր Բրենան Ջոնսոնը խփեց այս հանդիպման միակ և հաղթական գոլը։

Այսպիսով, «Թոթենհեմը» դարձավ Եվրոպա Լիգայի 2024/25 մրցաշրջանի հաղթող և հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնների Լիգայում։

«Թոթենհեմը» նվաճեց իր առաջին եվրոպական գավաթը 1984 թվականից ի վեր և երրորդ անգամ դարձավ Եվրոպա Լիգայի հաղթող։

Խաղի տեսությունն՝