Հարի Քեյն․ «Հիանալի զգացողություն է ճանաչվել մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ»

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է Բունդեսլիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը նվաճելու մասին։

«Հիանալի զգացողություն է ճանաչվել մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Ես հպարտ եմ այս նվաճմամբ, քանի որ Գերմանիայում մրցակցությունը շատ լուրջ է։

Մրցաշրջանի լավագույն խաղացողի կոչումը ստանալը, երբ դու նաև հաղթել ես լիգայի տիտղոսը, տիտղոսն ավելի յուրահատուկ է դարձնում։ Սա շատ բան է նշանակում ինձ համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ակումբին, թիմակիցներիս և ողջ անձնակազմին։ Առանց նրանց սա հնարավոր չէր լինի։

Եվ հիմա ես կվայելեմ պահը, քանի որ մենք բոլորս քրտնաջան աշխատեցինք մրցաշրջանի ընթացքում։ Նման մրցանակները ևս մեկ հաճելի բոնուս են», – Քեյնի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը։