«Ռեալ Մադրիդի» հարձակվողը բաց կթողնի աշխարհի ակումբային առաջնությունը

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Էնդրիկը խաղադաշտից դուրս է մնացել մինչև երկու ամսով։ 17-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ ազդրի ազդրի ջիլի վնասվածք։ Այս մասին նշված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Լա Լիգայի 37-րդ տուրի՝ «Սևիլիայի» հետ հանդիպմանը (2-0)։

Բրազիլացին բաց կթողնի «Ռեալ Սոսյեդադի» դեմ առաջիկա խաղը, ինչպես նաև չի կարողանա մասնակցել աշխարհի ակումբային առաջնությանը։

Նախնական կանխատեսումների համաձայն՝ վերականգնումը կտևի մոտ երկու ամիս։