«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Ոսկե գնդակի» դափնեկիր Ռոնալդինյոն կիսվել է կատալոնական ակումբի 17-ամյա հարձակվող Լամինե Յամալի ապագայի վերաբերյալ իր կարծիքով։
«Մեսսիի հետ մենք արդեն մտել ենք ֆուտբոլի պատմության մեջ, հիմա Լամին Յամալի հերթն է։ Այն փաստը, որ նա նման տաղանդ է ցուցաբերում այդքան երիտասարդ տարիքում, ինչ-որ արտասովոր բան է։ Ես վայելում եմ նրա նման ֆուտբոլիստների խաղը։ Դա հիանալի է ֆուտբոլի համար։ Հուսով եմ, որ նա կարող է ունենալ նույն կարիերան, ինչ մենք։
Ես երբեք չեմ սիրել ֆուտբոլիստներին միմյանց հետ համեմատել։ Որովհետև յուրաքանչյուր ֆուտբոլիստ ունի իր յուրահատուկ խաղաոճը։ Կարևորն այն է, որ Յամալը ուրախություն բերի մարդկանց, ինչպես ես իմ ժամանակ, իսկ ավելի ուշ՝ Մեսսին։
Լամինը «Ոսկե գնդակի» դափնեկրի հետ հավասար է։ Աշխարհում կան այլ մեծ խաղացողներ, բայց նա նրանցից մեկն է։ Հիանալի է՝ հաշվի առնելով նրա տարիքը, բայց նա ունի պատմություն կերտելու ներուժ՝ նվաճելով ոչ թե միայն մեկը, այլ մի քանի «Ոսկե գնդակ»», – ասել է Ռոնալդինյոն Marca-ին։
Այս մրցաշրջանում Յամալը «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 54 խաղում խփել է 18 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։