Ա Սերիայի 37-րդ տուրի «Ինտեր» – «Լացիո» խաղն ավարտվեց 2-2 հաշվով։
Սիմոնե Ինձագիի թիմում գոլերի հեղինակներ դարձան Յան Բիսսեկը (45+2) և Դենզել Դյումֆրիս (80), որոնց հյուրերի կազմում պատասխանեց «Բարսելոնայի» նախկին հարձակվող Պեդրոն՝ 72-րդ և 90-րդ րոպեներին։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Ինտերի» հիմնական մրցակից «Նապոլին» «Պարմայի» հետ արտագնա խաղն ավարտեց 0-0 հաշվով։
Իտալիայի առաջնության վերջին տուրում «Նապոլին» կհյուրընկալի «Կալյարիին», իսկ «Ինտերը» դրսում կմրցի «Կոմոյի» հետ:
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը վերջին տուրից առաջ՝
Standings provided by Sofascore