Բրազիլիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մի քանի բրազիլացի աստղերի առաջարկել է միանալ իր մարզչական շտաբին։
Այս մասին հայտնում է CNN Brazil-ը։
Նշվում է, որ այդ աստղերից մեկը Կական է, ով իտալացի մասնագետի ղեկավարությամբ 2007 թվականին նվաճել է «Ոսկե գնդակը»։
Կառլո Անչելոտտին արդեն կապ է հաստատել Կակայի հետ այս հարցի շուրջ։ Նրա վերջնական պատասխանը մնում է անհայտ։