«Սանթոսի» աստղային հարձակվող Նեյմարը շքեղ մեքենա է գնել, հաղորդում է Globo-ն։
Բրազիլացին գնել է Ferrari Purosangue-ը, վճարելով՝ 1․2 միլիոն եվրո։
Նեյմարի ընտրած մոդելը սև է՝ մետաղական կարմիր մանրամասներով, որոնք տեսանելի են միայն որոշակի լուսավորության պայմաններում։ Այն ունի 725 ձիաուժ հզորություն։
Հարձակվողը նաև մի քանի շքեղ սպորտային մեքենաներ ունի։ Վերջերս նա ձեռք բերեց գրեթե 650 հազար եվրո արժողությամբ Porsche 911GT3 RS և սահմանափակ քանակությամբ թողարկված Rolls-Royce։