«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է թիմի 35-ամյա դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի խաղի մասին։
«Ես գոհ եմ Շչեսնիից և կցանկանայի, որ նա մնա ակումբում։ Կարծում եմ՝ նա նույնպես երջանիկ է «Բարսելոնայում»։ Գիտեք, նա մի քիչ ծխում է, ինչը ես երբեք չեմ նկատել։ Այնուամենայնիվ, Շչեսնին ավելի հանգիստ է դարձել իր տարիքին հասնելուն զուգընթաց», – ասել է Ֆլիկը մամուլի ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ լեհ դարպասապահը, պատասխանելով ծխելու մասին հարցին, կոչ էր արել մարդկանց չհետևել իր օրինակին։
Այս մրցաշրջանում Շչեսնին բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 խաղ, որոնցից 13-ում դարպասը պահել է անառիկ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։