Լուիս Էնրիկե․ «Նա դեռ երիտասարդ է, բայց արդեն մեծ փորձ ունի»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի՝ «Արսենալի» դեմ պատասխան խաղից առաջ գնահատել է ձմռանը թիմին միացած Խվիչա Կվարացխելիայի խաղը։

«Նա դեռ երիտասարդ է, բայց արդեն մեծ փորձ ունի։ Պետք է ասեմ, որ ֆուտբոլիստների համար հեշտ չէ, երբ նրանք փոխում են երկրներն ու ակումբները, բայց նա լավ է ինտեգրվել այս գործընթացին։ Ես շատ հպարտ եմ նրա խաղով, գոհ եմ նրանով, ինչ նա անում է գնդակով և առանց գնդակի», – Էնրիկեի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի ՊՍԺ – «Արսենալ» պատասխան խաղը կկայանա Փարիզում՝ «Պարկ դե Պրենս» մարզադաշտում, այսօր՝ մայիսի 7-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։ Առաջին խաղն ավարտվել է փարիզյան թիմի հաղթանակով՝ 1-0 հաշվով։