«Լոկոմոտիվի» հայ պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարող է կարիերան շարունակել իսպանական «Սևիլիայում»։
Ինչպես հայտնում է Sport Express-ը, ֆուտբոլիստի ծառայություններով անձամբ հետաքրքրված է «Սևիլիայի» նոր գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը, ով նախկինում աշխատել է Հայաստանի ազգային հավաքականում։
Հիշեցնենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Սևիլիան» արդեն փորձել էր պայմանագիր կնքել Թիկնիզյանի հետ, սակայն բանակցությունները դադարեցվել էին։
Այս մրցաշրջանում 25-ամյա Թիկնիզյանը խաղադաշտ է դուրս եկել բոլոր մրցաշարերում անցկացրած 33 խաղում, խփել է երկու գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։