The Athletic․ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարող էր դառնալ ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող պաշտպանը

«Լիվերպուլը» թիմի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին պայմանագիր է առաջարկել, որը նրան կդարձնի Պրեմիեր Լիգայի ամենաբարձր վարձատրվող պաշտպանը։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը մերժել է առաջարկը, քանի որ ֆինանսական հարցը որոշման մեջ գլխավոր գործոն չի եղել։ Ալեքսանդր-Առնոլդը ցանկանում էր փոխել իրադրությունը և հեռանալ նոր մարտահրավերի համար։

Այսօր 26-ամյա անգլիացին հայտարարեց, որ մրցաշրջանի ավարտին կհեռանա «Լիվերպուլից»։ Նրա պայմանագիրը «Մերսիսայդերսի» հետ լրանում է հունիսի 30-ին։

Ավելի վաղ, ներքին աղբյուր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ ֆուտբոլիստը շուտով կտեղափոխվի «Ռեալ Մադրիդ»։