Հայտնի են Բրազիլիայի հավաքականի կողմից Կառլո Անչելոտտիին առաջարկված ֆինանսական պայմանները

O Globo-ն հայտնել է իտալացի մասնագետ Կառլո Անչելոտտիի Բրազիլիայի ազգային հավաքականի հետ հնարավոր պայմանագրի ֆինանսական պայմանները։

Բացի ամսական 4 միլիոն դոլարից (625,000 եվրո), Կառլո Անչելոտտիի և Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) միջև կնքված նախնական պայմանագիրը ներառում է 5 միլիոն եվրո բոնուս, եթե Բրազիլիայի հավաքականը հաղթի 2026 թվականի Աշխարհի առաջնությունը։

Պայմանագրում ներառված է նաև Բրազիլիայի ազգային հավաքականի և «Ռեալ Մադրիդի» միջև ընկերական խաղի կազմակերպումը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կառլո Անչելոտտին կարող է մրցաշրջանի ավարտին լքել «Ռեալ Մադրիդը» և գլխավորել Բրազիլիայի հավաքականը։