Ռուբեն Ամորիմ․ «Մենք լավ մտանք խաղի մեջ, բավականին լավ վերահսկեցինք խաղը»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը ամփոփել է Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրի «Բրենտֆորդից» կրած պարտությունը (3-4)։ Նշենք, որ 75-րդ րոպեին «Կարմիր սատանաները» պարտվում էին 1-4 հաշվով։

«Մենք լավ մտանք խաղի մեջ, բավականին լավ վերահսկեցինք խաղը, բայց նրանց նետումները և ստանդարտ պահերը խնդիր դարձան մեզ համար։ Բայց դա անսովոր չէ, հաշվի առնելով, որ մենք այդքան շատ բարձրահասակ խաղացողներ չունեինք։

Մենք փորձեցինք վերադառնալ և մոտ էինք ոչ-ոքիին, փորձեցինք ճնշում գործադրել նրանց վրա, բայց վերջում պարտվեցինք», – Ամորիմի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայում անհաղթանակ շարքը երկարաձգեց մինչև վեց խաղ և 39 միավորով զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը։