Հայտնի է, թե երբ կարող է խաղադաշտ վերադառնալ Մարկ Կասադոն

«Բարսելոնայի» կիսապաշտպան Մարկ Կասադոն կարող է վերադառնալ խաղադաշտ՝ մասնակցելու Իսպանիայի առաջնության շրջանակներում «Ռեալ Մադրիդի» դեմ առաջիկա խաղին։

Այս մասին հայտնում է Diario Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 21-ամյա կիսապաշտպանը կմասնակցի «Էլ-Կլասիկոյին» միայն այն դեպքում, եթե դա պահանջի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը։

Այս մրցաշրջանում Կասադոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 խաղ, խփել մեկ գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։