«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Բրենտֆորդի» հարձակվող Բրայան Մբեումոյով։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Կարմիր սատանաները» պատրաստվում են միանալ ամառային մրցավազքին 25-ամյա Մբեումոյին ձեռք բերելու համար։ Հաղորդվում է, որ գործարքի արժեքը կարող է կազմել 70.2 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Մբեումոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 խաղ, խփել 18 գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։ Կամերունցու գործող պայմանագիրը «Բրենտֆորդի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը:
Transfermarkt-ի մասնագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 50 միլիոն եվրո: